Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը. tert.am

Մթերքներ, որոնք օգնում են հաղթահարել սթրեսը. tert.am

Սթրեսը ժամանակակից աշխարհի խնդիր է համարվում, որն անհանգստացնում է շատերին: Թեև այն որպես հիվանդություն չի ընկալվում, միևնույն է, հետևանքներ է թողնում մեր օրգանիզմի վրա, որոնցից կարելի է խուսափել առողջ սննդակարգի  օգնությամբ:  Այս մասին գրում է Healthy life tricks-ը և ներկայացնում այն բնական սննդամթերքները, որոնք նպաստում են լարվածության թոթափմանը:

Նեխուր: Այն հանգստացնող հատկություն ունի: Հետազոտության արդյունքներով` օրական նեխուրի 4 ցողուն օգտագործելն օգնում է նվազեցնել արյան ճնշումը, որը լարվածության առաջին ախտանիշներից է:

Սխտոր:  Այն դարերով օգտագործվել է իր ուժեղ հակաբորբոքային և հակադեպրեսանտ  հատկությությունների համար: Սխտորն օգնում է նվազեցնել բորբոքումը, բարելավում է արյան շրջանառությունն ու կարգավորում շաքարի պարունակությունն արյան մեջ, որոնք ևս սթրեսի նշաններ են:

Տերևաշատ բանջարեղեն: Այս շարքին են պատկանում բրոկոլին, ծաղկակաղամբը, կաղամբը, գանգրակաղամբը, չինական կաղամբը և ծովաբողկը, որոնք հարուստ են ծծմբի պարունակությամբ, ինչը խթանում է քաղցկեղի զարգացումը կանխող ֆերմենտների արտադրությունը:

Յուղոտ ձուկը: Այս տեսակի բոլոր ձկները, ինչպիսիք են` սարդինան, սաղմոնը, կարմրախայտը, հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, ցինկով, մագնեզիումով և արդյունավետ են ուղեղի աշխատանքը բարելավելու համար:

Երիցուկ: Երիցուկի թեյն օգնում է ձերբազատվել անքնությունից, լարվածությունից, ստամոքսի խնդիրներից և հանգստացնում է նյարդերը:

Շոկոլադ: Օրական 40 գրամ սև շոկոլադը կօգնի ձերբազատվել սթրեսից:

Ընկուզեղեն:  Այն հարուստ է B  վիտամինով, ցինկով, մագնեզիումով և օմեգա-3 ճարպաթթուներով, կարգավորում են նյութափոխանակությունն ու շաքարի մակարդակն արյան մեջ:

Ձիթապտղի յուղ: Միջերկրածովյան սննդակարգի մաս կազմող յուղը կանխում է ընկճախտը և վերացնում բորբոքվածությունը:

Հատապտուղներ: Հատապտուղները հարուստ են հակաօքսիդանտներով և խթանում են ուղեղի աշխատանքն ու արյան շրջանառությունը:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. newsland.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ